Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Huffington Post-ի բլոգերը հիշեցրել է հայերի մասին Հիտլերի խոսքերը

Huffington Post-ի բլոգերը հիշեցրել է հայերի մասին Հիտլերի խոսքերը
09.02.2015 | 13:44

Առաջին հայը, ում հետ ես հանդիպել և զրուցել եմ ցեղասպանության մասին, Լիբանանից էր, ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ երկու բարձրագույն կրթությամբ՝ գրել է «Huffington Post»-ի բլոգեր Ջանկարլո Կապոցցոլին «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին» հոդվածում: «Առաջինը, որ արեց Իտալիայի նոր նախագահը, այցելեց Հռոմի մերձակայքում Արդեատինի քարանձավներում 1944 թվականին սպանվածների հիշատակի դամբարան: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 27-ին, նշվում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գերիների ազատագրման և Հոլոքոստի (Շոա) զոհերի հիշատակի օրը: Հայտնի է, որ լեհ-հրեական իրավաբան Ռաֆայել Լեմկինը ցեղասպանության նկարագրությունն արել է Հայոց ցեղասպանության իրադարձությունների հիման վրա: «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին»,- իր մերձավորներին ասել է Ադոլֆ Հիտլերը՝ նրանց համոզելով վերջնականապես լուծել հրեական հարցը: Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանի մասին մենք քիչ բան գիտենք: Ինչ-որ բան լսել ենք Նեապոլում Սուրբ Գրիգորի փողոցի մասին, որտեղ հրաշալի հյուսներ են բնակվում, Հռոմի կենտրոնում գտնվող Սանտա Նիկոլլո դա Տոլենտինո հրաշալի հայկական եկեղեցու մասին: Առաջին հայը, որի հետ ծանոթացա, 60 տարեկան էր: Նա ինձ պատմեց, որ բանտ է նստել: Պարզվում է՝ ԱՍԱԼԱ-ի անդամ է եղել: Կրթությամբ փիլիսոփա էր: Բայց դա նրա երկրորդ դիպլոմն էր: Մինչ այդ ճարտարապետություն է սովորել: Նա ինձ ասաց «Արարատի զավակները» փաստագրական ֆիլմի մասին, որը նկարահանել է «Rai»-ի լրագրող Պիերո Մարացցոն: Ես իմացա, որ Ազնավուրը հայ է: Հետո մենք խոսեցինք պրոֆեսոր Մարիա Մաչիոտիի «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» գրքի մասին: Առաջին հերթին հենց դա պետք է կարդամ: Թերթելով փաստաթղթերը, որ նա ինձ փոխանցեց, անմիջապես աչքիս ընկավ, թե որքան ընդհանուր բան կա հայերի և հրեաների ցեղասպանությունների միջև: Տարբերություն, իհարկե, կա. կոտորածից առաջ հրեաներին մեկուսացրել են: Հրեաներն ապրել են տարբեր վայրերում, հայերը՝ իրենց հայրենիքում, Կիլիկիայում և Անատոլիայում: Եթե հրեաներին ցանկանում էին ոչնչացնել ամբողջ աշխարհում, հայերին՝ «միայն» իրենց սեփական հայրենիքում: Գրեթե ամբողջ ժողովուրդն անհետացավ այդ հողերից, և այն յուրացրին: Նա պատմեց իր մասին: Երրորդ սերնդի գաղթական է, Հայաստանում դեռևս չի եղել: Ծնվել է Լիբանանում, ուր նրա հարազատները փախել են կոտորածների ժամանակ, հետո հաստատվել է Իտալիայում:
Արտաքսումն ու աղքատությունը, որն աշխահասփյուռ հայ ժողովուրդը ստիպված է եղել ապրել, մարդկության դեմ իրականացված հանցագործություններից միայն մեկն է, որի մասին վերջապես պետք է խոսել: Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ անցյալ տարվա ապրիլի հայտարարությունը բեկումնային էր թվում: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ այն ժամանակ դեռևս կառավարության ղեկավարը ցավակցություն հայտնեց 1915 թվականին կոտորված հայերի սերունդներին: Իտալիան ու ևս երկու տասնյակ երկրներ, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հայ ժողովրդին կոտորելու մտադրությունը Ցեղասպանություն են ճանաչել:
Առաջիկա ապրիլի 24-ը կարող է հարմար առիթ դառնալ, որ մեզնից հետո սերունդներին ռասիզմի դեմ հակակրանք և տարբեր ժողովուրդների, մշակույթների և քաղաքակրթությունների հանդեպ սեր ներարկենք: Իսկ Իտալիայում, անցյալ տարվա հուլիսին ընդունված խորհրդարանական բանաձևի համաձայն, 2014-2015 ուսումնական տարում բոլոր դպրոցներում պատմելու են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին՝ նպատակ ունենալով սեր և հարգանք սերմանել տարբեր ժողովուրդների մշակույթի և հավատքի հանդեպ»:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ